Կորոնավիրուսը փլուզել է զբոսաշրջության ոլորտը
Կորոնավիրուսի տարածման պատճառով Վրաստանի հյուրանոցների ամրագրումների 90%–ը չեղարկվել է։
Այս թիվը հնչել է Վրաստանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների արտակարգ հանդիպման ժամանակ, որը նվիրված էր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին։
Հյուրանոցների և ռեստորանների ֆեդերացիայի նախագահ Շալվա Ալավերդաշվիլին արձանագրել է, որ առաջին հարվածը ստացել է Վրաստանի զբոսաշրջային ոլորտը։
«Վերջին 5-6 օրում չեղարկվել է մարտ–ապրիլին ամրագրված հյուրանոցային համարների 80-90 տոկոսը։ Դա նշանակում է, որ ոլորտը սնանկացման եզրին է։ Պատճառը հենց կորոնավիրուսն է, ուրիշ պատճառ չկա։ Մեղավորներ չկան։ Մենք պետք է մտածենք, թե ինչպես դուրս գալ այս իրավիճակից և ինչ անել անձնակազմը պահելու համար», — հայտարարել է Ալավերդաշվիլին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: