ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է․
Փետրվարի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170945 դեպք, որոնցից 162517-ն` առողջացած, 3175-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4445 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 713194 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2993 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք:
Ունենք 188 առողջացած և 4 մահվան դեպք:Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 808 է: