ԱԽ քարտուղարը Յենս Պլյոտներին ներկայացրել է բրյուսելյան բանակցությունների մանրամասները

Մայիսի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ:

Այս մասին տեղեկացնում է ԱԽ գրասենյակը:

ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների մանրամասները: Կողմերը քննարկել են Քիշնևում կայանալիք հնգակողմ հանդիպման օրակարգին վերաբերող հարցեր: