ՃՏՊ-ի հետևանքով վնասվել է գյուղը սնուցող գազատար խողովակը

Հունիսի 18-ին, ժամը 03:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարամեջ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով վնասվել է գյուղը սնուցող գազատար խողովակը․ առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայրում ավտոմեքենա չի հայտնաբերվել։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, տեղեկացնում է ԱԻՆ-ը։