Վրաստանում արգելվել է հանրային տրանսպորտով երթևեկությունը․ Aliq.ge

Վրաստանում արգելվում է հանրային տրանսպորտով երթևեկությունը, այդ թվում նաև մետրոն՝ Թբիլիսիում: Այս մասին կառավարության աշխատակազմի համակարգող խորհրդի նիստից հետո կայացած արտակարգ ճեպզրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

«Կարանտինի ժամանակ խստիվ արգելվում է ցանկացած տեսակի հասարակական տրանսպորտով երթևեկությունը, ներառյալ մետրոյով, ինչպես նաև միջքաղաքային և քաղաքի ներսում», — հայտարարել է Գախարիան:

Թույլատրվում են միայն մարդատար ավտոմեքենաները, ներառյալ տաքսիները, այդ էլ այն դեպքում, եթե հաշվի են առնված Առողջապահության նախարարության առաջարկությունները. մեքենայում ընդամենը երեք անձ, ներառյալ վարորդը, հետևի նստատեղում ընդամենը երկու հոգի:

Մանրամասները՝ Aliq.ge-ում