Թրամփը գործարկել Է սեփական առցանց հարթակը

 ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 4-ին գործարկել Է սեփական “From the Desk of Donald J. Trump” («Դոնալդ Թրամփի աշխատանքային սեղանից») առցանց հարթակը՝ իր կողմնակիցների հետ շփվելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Fox News հեռուստաալիքը:

Հարթակը Թրափին թույլ կտա հրապարակել գրառումներ, նկարներ եւ տեսանյութեր, բայց այն չունի այն գործառույթը, որն օգտատերերին թույլ տա մեկնաբանություններ թողնել նախկին նախագահի գրառումներին:

«Դա պարզապես միակողմանի կապ Է»,-աղբյուրներից մեկն ասել Է Fox News-ին տված հարցազրույցում: https://www.donaldjtrump.com/desk հասցեով կայքը թողարկվել Է Դոնալդ Թրամփի լուսանկարով:

Պորտալն ստեղծվում Է Campaign Nucleus հարթակի վրա, որն օգնում Է քաղաքական գործիչներին իրենց լսարանի հետ շփվել առանց միջնորդների: Ավելի վաղ Թրափի շրջապատում հաղորդել են, որ նա կարող Է գործարկել միայն սոցցանցը, որտեղ նրա կողմնակիցները կկարողանան առանց խոչընդոտի հաղորդակցվել: Հարթակի ստեղծման ծանուցումը հայտնվել Էր դեռ մարտին:

Սպիտակ տան նախկին ղեկավարն այդ որոշմանն Էր գնացել այն բանից հետո, երբ 2021 թվականի սկզբին Facebookում, Twitter-ում, Instagram-ում, YouTube-ում եւ Snapchat-ում արգելափակեցին նրա օգտահաշիվները Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգություններից հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: