Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրավիրված ասուլիսը չի կայացել:
Հարց ու պատասխանի ժամանակ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության ու արյունաբանության ամբիոնի վարիչ, առողջապահության նախարարության նախկին խորհրդատու, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը ևս փորձել է հարցեր տալ նախարարին: Բայց Արսեն Թորոսյանը չի պատասխանել հարցերին ու հեռացել է:
Այնուհետև ասուլիս էր հրավիրել Գևորգ Թամամյանը, ով նշեց, որ Արսեն Թորոսյանը նախարարին հարիր պահվածք չի դրևսրել:
«Ես հիշում եմ մի դեպք ևս, ով այդպես հեռացավ: Մի տարի առաջ էր՝ ապրիլ ամսին, նախկին նախագահն այդպես հարցերից խուսափեց ու փախավ»,- ասաց նա:
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: