Քոչարյանի թիկնազորի կողմից դաժանորեն սպանված Պողոս Պողոսյանի եղբորորդին պահանջում է գործի վերաբացում. Տեսանյութ

Երևանի «Առագաստ» սրճարանում 2001 թվականի սեպտեմբերի 24-ին Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի կողմից Պողոս Պողոսյանի դաժան սպանությանը ականատես Սթիվեն Նյուտոնը Գլխավոր դատախազություն է ներկայացրել գրավոր ցուցմունք, որում պատմում է սպանության մանրամասները։

Վրաստանի 43-ամյա քաղաքացի Պողոս Պողոսյանի եղբորորդին՝ Սամվել Պողոսյանը, Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ Նյուտոնի վկայությունը Դատախազություն ներկայացնելը չափազանց կարևոր իրադարձություն է իր ընտանիքի համար։ 2018 թվականի հուլիսին Պողոս Պողոսյանի եղբայրը՝ Անդրանիկ Պողոսյանը, գործի վերաբացման ու դաժան սպանության բացահայտման հույսով դիմել է ԱԱԾ-ին, Դատախազությանն ու Նիկոլ Փաշինյանին։

Մանրամասները՝ տեսանյութում: