Փարիզի որոշ շրջաններում պարետային ժամը երկարաձգվել է մինչև երկուշաբթի

Փարիզի որոշ շրջաններում պարետային ժամը երկարաձգվել է մինչև երկուշաբթի առավոտ։ Այս մասին հաղորդում է Le Figaro-ն։

Սահմանափակումները գործում են Հանրապետության հրապարակի և Լե Ալ թաղամասի տարածքներում։ Որոշումն ընդունվել է անցած շաբաթավերջին տեղի ունեցած անկարգություններից և կողոպուտներից հետո։

Բացի այդ, ոստիկանությունը կրկին արգելել է բոլոր չարտոնված հավաքները երեկոյան և գիշերային ժամերին։ Արգելքը տարածվում է, մասնավորապես, Ելիսեյան պալատի, Ազգային ժողովի, Սենատի, Ելիսեյան դաշտերի և երկաթուղային կայարանների հարակից տարածքների վրա։

Սահմանափակումները վերաբերում են ինչպես չափահասներին, այնպես էլ անչափահասներին։