ՀՀ վարչապետը Պուտինի հետ չի քննարկել ռազմական գործողություններում ՌԴ հնարավոր ներգրավման հարցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Ռուսաստանի հնարավոր ներգրավման հարցը: Այս մասին Փաշինյանը խոսել է ռուսական մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցում:

«Մենք ՌԴ նախագահի հետ չենք քննարկել ղարաբաղյան հակամարտության մեջ Ռուսաստանի ներգրավման հնարավորությունը: Մենք դեռևս կարիք չունենք օգտագործելու ռուսական 102-րդ բազայի ներուժը, սակայն նման անհրաժեշտության դեպքում առկա են բոլոր իրավական հիմքերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ-ը:

Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ կառուցել որակապես նոր հարաբերություններ: