Արագածոտնի մարզի երկու բնակավայրերում կանցկացվեն ուսումնավարժանքներ. ՀՀ ԱԻՆ

ՀՀ ԱԻՆ-ը զգուշացնում է, որ հուլիսի 19-ին՝ ժամը 11:00-ին Արագածոտնի մարզի Գեղարոտ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժություն:

Գործարկվելու է բնակավայրի շչակը:

Իսկ հուլիսի 19-ին՝ ժամը 12:00-ին նույն թեմայով վարժանք անցկացնելու նպատակով գործարկվելու է Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրի շչակը:

ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ: