Շրջանառությունը դադարեցվել է

Շրջանառությունը դադարեցվել է
Շրջանառությունը դադարեցվել է

Առողջապահության նախարարի 2019 թվականի մարտի 29-ի թիվ 764-Ա հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, Պոլսկոյ Օրգանիզացիի Վոյսկովոյ 57 Փ., 98-200 Սիերադզ, Լեհաստան» դեղագործական կազմակերպության արտադրության «Ակվադետրիմ ջրային լ-թ 10 մլ» սերիա՝ 040418, ժամկետ՝ 04.2021թ., դրոշմապիտակ Ե0758606229 դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

Վերոհիշյալ դեղի նշված խմբաքանակները գրանցված չեն Հայաստանի Հանրապետությունում:

Դեղագործական կազմակերպություններին հանձնարարվել է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքել առկա խմբաքանակները:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։