Գերմանիայում հեղեղի զոհերի թիվն աճում է

A damaged castle, left, is seen in Erftstadt-Blessem, Germany, Saturday, July 17, 2021. Due to strong rainfall, the small Erft river went over its banks causing massive damage. (AP Photo/Michael Probst)

Գերմանիայում հեղեղին զոհ դարձած մարդկանց թիվն ավելացել է՝ հասնելով 156-ի։ Այդ մասին հայտարարել է Կոբլենցի շրջանային ոստիկանությունը, գրում է Тасс-ը։

Հաղորդվում է, որ միայն մեկ շրջանում արդեն 110 զոհ կա, և ոստիկանությունը մտավախություն ունի, որ մահացածների թիվը կարող է աճել։

Միաժամանակ, նշվում է, որ տուժածների թիվն արդեն 670 է, այդ թիվը նույնպես կարող է աճել։ Հիշեցնենք, որ Գերմանիայում հեղեղները սկսվել են հուլիսի 12-ին՝ երկուշաբթի օրվանից։

Հայտնում է Factor.am-ը