Կառավարությունը 536 գյուղատնտեսի կտրամադրի վարկեր կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ միջոցառման համար դիմել է շուրջ 540 գյուղատնտես, և  նրանցից 536-ի դիմումները բավարարվել են։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։

«2-րդ միջոցառման նպատակն է պահպանել և հզորացնել գյուղատնտեսական կարողությունները։ Միջոցառումների 2-րդ ծրագրով գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի և գյուղատնտեսական լիզինգի համար բոլոր ծրագրերով և բոլոր սուբյեկտների համար տոկոսադրույքները զրոյացվել են, այսինքն՝ պետությունն ամբողջությամբ սուբսիդավորելու է վարկերի տոկոսադրույքները»,- նշեց Ավանեսյանը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։