ՀՔԱՎ. Մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում Covid-19 համավարակի կանխման նպատակով սահմանված արտակարգ դրության պայմաններում։ Մաս 3

ՀՀ-ում նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մշտադիտարկման արդյունքում ՀՔԱՎ-ը 2020 թվականի մայիսի 4-ին հրապարակեց «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում Covid-19 համավարակի կանխման նպատակով սահմանված արտակարգ դրության պայմաններում» զեկույցի 1-ին մասը, որտեղ ամփոփվեց արտակարգ դրության պայմաններում ընդունված իրավական ակտերի՝ մարդու իրավունքների միջազգային օրենսդրության նորմերին և սկզբունքներին համապատասխանության վերաբերյալ ՀՔԱՎ-ի իրավական գնահատականը։

Զեկույցի երկրորդ մասը վերաբերում էր աշխատանքային և սոցիալական ապահովության իրավունքների պաշտպանվածության վիճակին՝ 2020 թվականի մարտի 16-ից մայիսի 4-ը ընկած ժամանակահատվածում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ստացված աշխատանքային և սոցիալական ապահովության իրավունքներին առնչվող ահազանգերի միջոցով բարձրաձայնված խնդիրների հիման վրա։

Զեկույցի երրորդ մասում ամփոփում ենք 2020 թ․-ի մարտի 16-ից մայիսի 16-ը ոստիկանության աշխատակիցների կողմից արժանապատվությունը նվաստացնելու, ֆիզիկական և հոգեբանական բռնությունների, խոշտանգման դեպքերով ՀՔԱՎ-ի ստացած ահազանգերը։ Այդ ժամանակահատվածում ոստիկանության աշխատակիցների կողմից արժանապատվությունը նվաստացնելու, ֆիզիկական և հոգեբանական բռնությունների, խոշտանգման դեպքերով մեզ են դիմել 8 քաղաքացիներ։

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ