Հայ առաքելական եկեղեցին դատապարտում է Ղուրանի այրման դեպքերը

Հայ առաքելական եկեղեցին դատապարտում է Ղուրանի այրման դեպքերը
Հայ առաքելական եկեղեցին դատապարտում է Ղուրանի այրման դեպքերը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը Գերագույն հոգեւոր խորհրդի անունից երեկ հայտարարություն է տարածել, որող դատապարտել է Ղուրանի այրման դեպքերն ու այդ մասին արված հայտարարությունները:
«Լինելով միջկրոնական ու միջեկեղեցական երկխոսությունների ջատագով` Հայոց Եկեղեցին մշտապես հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուր ժողովրդի կրոնական զգացումներին ու արժեքներին», – ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Գերագույն հոգեւոր խորհուրդը նախագահում է Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը:
© Medialab.am