Դժվար է մեկ տարվա հեռավորությունից նկարագրել այն, ինչ մենք ազգովի ապրեցինք անցյալ տարվա այս օրերին․ Թորոսյան

ԱԺ պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դժվար է մեկ տարվա հեռավորությունից նկարագրել այն, ինչ մենք ազգովի ապրեցինք անցյալ տարվա այս օրերին։ Դժվար է ըստ արժանվույն գնահատել բոլոր ճակատում կռվածների և թիկուքում նրանց համար «կռիվ տվածների» անձնազոհությունը։

Դժվար է ամոքել մեր հերոսների կորստի վիշտը։ Դժվար է ապրել այս ողբերգությունից հետո։

Բայց պարտավոր ենք. պարտավոր ենք բոլոր զոհերի վառ հիշատակի, նրանց երեխաների, ծնողների, քույրերի ու եղբայրների համար։ Պարտավոր ենք երկիրը հզորացնել և շենացնել։

Պարտավորենք ուժեղանալ՝ խաղաղություն կառուցելու համար, որպեսզի այլևս երբեք նման արհավիրքի առաջ չկանգնենք։Փա՜ռք հերոսներին, հավերժ փառք…

Հ.Գ. նկարում 2020թ. սեպտեմբերի 28-ին Ստեփանակերտի բժշկական կենտրոնի նկուղում տեղակայված վիրահատական բաժանմունքն է»։

Возможно, это изображение (3 человека и люди стоят)