Փետրվարի 12-ին Երևանի կենդանաբանական այգում բացվեց նոր ցուցասրահ, որը նախատեսված է Բունկա փղիկին այցելելու համար:
Ցուցասրահում առանձնացված է անկյուն, որտեղ լուսանկարների ու տեղեկատվական նյութերի միջոցով այցելուները կտեղեկանան Կենդանաբանական այգու հիմնադրման օրվանից այգում բնակություն հաստատած փղերի մասին:
Միջոցառմանը ներկա էին Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, քաղաքապետարանի Մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը և ավագանու անդամներ:
Պաշտոնական բացման արարողությունից հետո ելույթ ունեցավ Կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանը, ով շնորհակալություն հայտնեց ներկաներին միջոցառմանը մասնակից լինելու և Երևանի քաղաքապետարանին նախաձեռնությանը աջակցելու համար: Այգու տնօրենը կարևորեց նաև լրատվամիջոցների ուշադրությունը ցուցասրահի կառուցման գաղափարի իրականացման առընչությամբ, ինչպես նաև վստահեցրեց, որ Կենդանաբանական այգու տնօրինությունը ամեն ինչ անելու է մարդկանց հաճելի ու հարմարավետ ժամանցը այգում ապահովելու համար:
Միջոցառման շրջանակներում այգու տնօրինությունը հետաքրքիր անակնկալներ էր պատրաստել մանուկների և երեխաների համար:
Այս մասին տեղեկացնում են Երևանի կենդանաբանական այգուց։