Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը կնվազի

Հուլիսի 8-13-ն Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 9-ին և 10-ին՝ կեսօրից հետո և գիշերը, քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ:

Մարզերի առանձին շրջաններում այսօր, հուլիսի 10-13-ը, հուլիսի 9-ին՝ շրջանների զգալի մասում՝ հիմնականում կեսօրից հետո և գիշերը, սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 11-13-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։