Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 28-ին՝ Սումգայիթի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Արայիկ Հարությունյանին ուղեկցում էին ԱԺ նախագահը Արթուր Թովմասյանը, պետական ու զինվորական բարձրաստիճան ղեկավարությունը, հասարակական և քաղաքական գործիչներ: