«Այսօր մենք գործ ունենք ոչ թե մամուլի խոսքը սահմանափակելու, այլ կեղծ լուրերի դեմ պայքարելու հետ». Վլադիմիր Կարապետյան

«Այսօր մենք գործ ունենք ոչ թե մամուլի խոսքը սահմանափակելու, այլ կեղծ լուրերի դեմ պայքարելու հետ». Վլադիմիր Կարապետյան
«Այսօր մենք գործ ունենք ոչ թե մամուլի խոսքը սահմանափակելու, այլ կեղծ լուրերի դեմ պայքարելու հետ». Վլադիմիր Կարապետյան
Հեղինակ MediaLab

ՀՀ վարչապետի մամլո ծառայության ղեկավար Վլադիմիր Կարապետյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Մասնակցեցի «Իշխանություն-մամուլ. հակամարտությու՞ն, թե՞ համագործակցություն» խորագրով քննարկմանը։ Ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրել, որ մամուլը Հայաստանում այսօր ազատ է։ Զանգվածային լրատվամիջոցները եւ կառավարությունը ոչ թե հակամարտության կողմեր են, այլ գործընկերներ։ Մամուլի ազատությունը վարչապետի եւ կառավարության համոզմունքն է։

Ազատ լինելուց բացի, մամուլը նաև շատ ակտիվ է պահանջկոտ. եթե 2016, 2017 թթ. կառավարությունն ունեցել էր 50-60 հարցումներ, 2018-ին արդեն՝ 130, ապա այս տարվա սկզբից արդեն 50-ից ավելի գրավոր հարցումների ենք պատասխանել: 
Իմ խորին համոզմամբ, այսօր մենք գործ ունենք ոչ թե մամուլի խոսքը սահմանափակելու, այլ կեղծ լուրերի դեմ պայքարելու հետ։

Այսպես, 2019 հունվարին սոցիալական ցանցերում լուր տարածվեց թե Ֆրանսիան պատրաստվում է Գերմանիային վերադարձնել Էլզաս-Լոթարինգիայի շրջանը: 
Լուրի հեղինակը ֆրանսիական աջ ծայրահեղական «Ազգային ճակատ» կուսակցության ներկայացուցիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Բեռնար Մոնոն էր։ Իրականությունն այն էր, որ հունվարի 22-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում էին ֆրանս-գերմանական համագործակցության նոր համաձայնագիր կնքել, որտեղ, բնականաբար, որեւէ խոսք չկար Էլզաս-Լոթարինգիան Գերմանիային հանձնելու մասին:

Այս լուրը հերքելու համար ֆրանսիական իշխանություններից բավական ջանքեր պահանջվեցին:

Հայաստանյան իրականությունում եւս, ցավոք, կան դեպքեր, երբ կեղծ լուրերի տարածումը սպառնում է ազգային անվտանգությանը»։