Պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից հսկվում է Covid-19 վարակով հաստատված թվով 1 187 պացիենտ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված 380 քաղաքացու հունիսի 10-ին կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված Covid-19-ով կասկածվող 417 պացիենտից կատարվել է նմուշառում: Երևանի քաղաքապետարանի ենթակայության շտապօգնության ծառայությամբ բազմապրոֆիլ հիվանդանոցներ է տեղափոխվել Covid-19 վարակով հաստատված 92 քաղաքացի»։

Պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից հսկվում է Covid-19 վարակով հաստատված թվով 1 187 պացիենտ, որոնց մոտ հիվանդությունը ընթանում է թեթև ընթացքով։

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը հորդորում է գրիպանման երևույթների, հազի, ջերմության առկայության դեպքում անհապաղ դիմել տարածքային պոլիկլինիկա, որտեղ անհրաժեշտության դեպքում կկատարվի ռենտգեն հետազոտություն, ինչպես նաև ուղեգրում՝ նմուշառման:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից։