Եռաբլուրում բռնկված հրդեհի հետևանքով մասամբ և ամբողջությամբ 20 ծառ է այրվել

Եռաբլուր պանթեոնի տարածքում հունիսի 18-ին  բռնկված հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 17։59-ին։

ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ 5000 քմ խոտածածկ տարածքում այրվել է 50 խմ ծառի ճյուղ, 10 ծառ՝ մասամբ, 10 ծառ՝ ամբողջությամբ և 1 կրպակ (4 քմ)։