Ծայրահեղ զարգացումների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է իշխող «մեծամասնության» եւ անձամբ Սերժ Սարգսյանի վրա. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է կեղծված ընտրությունների արդյունքում ՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հայտարարությունը, Հայաստանի ներքաղաքական կյանքի եւ, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած ոչ քաղաքական եւ անձը վիրավորող արտահայտությունները: Դե ֆակտո Սերժ Սարգսյանն իր այս հայտարարությամբ ավելի է սրում իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում՝ առանց այդ էլ երկրում ստեղծված […]

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է կեղծված ընտրությունների արդյունքում ՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հայտարարությունը, Հայաստանի ներքաղաքական կյանքի եւ, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած ոչ քաղաքական եւ անձը վիրավորող արտահայտությունները:

Դե ֆակտո Սերժ Սարգսյանն իր այս հայտարարությամբ ավելի է սրում իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում՝ առանց այդ էլ երկրում ստեղծված բավականին լարված մթնոլորտը:

Գործող նախագահի ելույթի հետեւանքով ներքաղաքական կյանքում հնարավոր ծայրահեղ զարգացումների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է իշխող «մեծամասնության» եւ անձամբ Սերժ Սարգսյանի վրա:

«Ժառանգություն» կուսակցությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, պայքարելու է քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների համար՝  հետամուտ լինելով պետականության ամրապնդման եւ հասարակության շահերի պաշտպանությանը:

 «Ժառանգություն» կուսակցություն