Սմերչի դեմ, Հայաստանը պետք է ունենա միջուկային զենք

Սմերչի դեմ, Հայաստանը պետք է ունենա միջուկային զենք
Սմերչի դեմ, Հայաստանը պետք է ունենա միջուկային զենք

Ադրբեջանը Ռուսաստանից ձեռք է բերել հրետանային համազարկի ռեակտիվ հրթիռային Սմերչ զինատեսակը, որը զանգվածային ոչնչացման զենք է եւ իր տեսակի մեջ համարվում է աշխարհում լավագույնը: Սմերչը վարկյանում կարող է ավերել 67 հեկտար տարածության վրա գտնվող ամեն ինչ:

Սմերչն իր անվանը համահունչ իսկապես սարսափելի զենք է: Եվ այդ զենքը մեր դաշնակիցը տվել է մեր թշնամու ձեռքը, որ Բաքուն շատ չչարչարվի կացինով հայերին մեկ առ մեկ վերացնելու համար: Բաքվում էլ գցել բռնել են, որ ավելի լավ է թանկարժեք Սմերչ ձեռք բերել, քան հետո ավելի շատ փողեր ծախսել տարբեր երկրներից ադրբեջանցի մարդասպաններին Պուտինի ընկերների օգնությամբ հայրենիք վերադարձնելու եւ նրանց հերոսի կոչում տալու համար: Ամեն ինչ պարզ հաշվարկ է, որի վրա կառուցված է բիզնեսը: Իսկ Ադրբեջանն ու Ռուսաստանը, ինչպես հայտնի է, բիզնես են անում, ուրիշ ոչ մի բան՝ թող հայերը հանկարծ վատ բան չմտածեն:

Բայց, ռուս-ադրբեջանական բիզնեսի հայրերը կարծես թե հայ ժողովրդի մասին այդքան էլ վատ կարծիքի չեն: Համենայն դեպս, կարծես թե իրենք էլ չեն հավատում, որ Հայաստանի հասարակությունը կարող է հավատալ այդպիսի հեքիաթներին: Դրա համար էլ հրապարակ են իջնում արդեն լեգենդներ տարածաշրջանային հավասարակշռության մասին: Միայն թե հայ ժողովուրդը վատ բան չմտածի:

Վատ բան մտածել իսկապես պետք չէ: Պետք է լավ բան մտածել: Իսկ լավ բանը տվյալ դեպքում կարող է լինել միջուկային զենքը: Հայ ժողովուրդը պետք է մտածի միջուկային զենքի մասին: Իհարկե, շատերի համար այսօր ծիծաղելի կթվա այդպիսի մտորումը, այն դեպքում, երբ Հայաստանի հասարակության 35 տոկոսն աղքատ է: Երբ մարդիկ հաց չունեն ուտելու, միջուկային զենքի մասին մտածելն իսկապես ծիծաղելի կլինի:

Բայց ընտրությունը պարզ է՝ կամ ծիծաղում ենք, կամ սպասում, թե երբ է արեւլյան կողմից Հայաստանի եւ Արցախի վրա գալու Սմերչը: Երրորդ տարբերակը միջուկային զենքի ստեղծման գործընթացին ձեռնամուխ լինելն է, որովհետեւ հակառակ դեպքում՝ ինչ որ պահի արդեն Հայաստանի բնակչության 35 տոկոսը ոչ թե աղքատ կլինի, այլ ռուս-ադրբեջանական բիզնեսի զոհ: Կարդալ ավելին http://www.lragir.am/index/arm/0/politics/view/85041#sthash.iOS4ro2r.j4Ho6wOo.dpuf