Հրազդանի կիրճում նռնականետ է հայտնաբերվել

Ապրիլի 12-ին, ժամը 15.20-ին, մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճի ռեստորաններից մեկի մոտ նռնականետի նման սարք կա:
Մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի և ԱԻՆ արագ արձագանքման խմբի աշխատակիցները նշված վայրում հայտնաբերել են «ՌՊԳ» նռնականետ, որի մեջ տեղադրված էր նռնակ:

Հայտնաբերվածը տեղափոխվել է: Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: