Բաքուն կոչ է անում Երևանին «չչարաշահել Հայաստանի տարածքում ԵՄ առաքելության ներկայության փաստը». «Ազատություն»

epa09966866 Azerbaijani President Ilham Aliyev (L) and Armenian Prime Minister Nikol Pashinyan are welcomed by the President of the European Council Charles Michel (C) in Brussels, Belgium, 22 May 2022. Charles Michel meets Azerbaijani President Ilham Aliyev and Armenian Prime Minister Nikol Pashinyan. EPA-EFE/STEPHANIE LECOCQ

Ադրբեջանի ԱԳՆ կոչ է անում Հայաստանի իշխանություններին իրադրությունը սրելու նպատակով չօգտվել ԵՄ դիտորդական առաքելության ներկայության փաստից։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Հայկական կողմը պետք է վերջ տա իր տարածքում ԵՄ քաղաքացիական մոնիտորինգային առաքելության տեղակայման փաստի չարաշահմանը, ինչի նպատակը տարածաշրջանում իրադրության սրումն ու սեփական ռազմական սադրանքները կոծկելն է», – նշված է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության կողմից տարածված հայտարարության մեջ։

«Ադրբեջանի կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի դեմ գործադրվող բոլոր սադրանքների պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանի տարածքում չպետք է Երևանի կողմից իր իսկ ստանձնած պարտավորությունների կատարումից հրաժարվելու պատճառ դառնա», – նշված է հայտարարության մեջ։