Կապավորներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ

5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողներն ապրիլի 5-ին անցկացրել են մասնագիտական վարժանքներ։


Ծավալվել են կապի շարժական հանգույցներ, ապահովվել է համակարգի անխափան աշխատանքը, կատարելագործվել են ազդանշանների հաղորդման և ստացման գործնական հմտությունները:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։