Ռազմիկ Աբրահամյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ. պաշտպան. ՀԺ

Նորածինների ապօրինի որդեգրման գործով երեկ ձերբակալված Ռազմիկ Աբրահամյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ նշեց նրա պաշտպան Սամվել Դիլբանդյանը։

«Ձերբակալումից հետո իմ պաշտպանյալի ինքնազգացողությունը վատացել է, բավականին, ծայրաստիճան ծանր վիճակով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Այժմ գտնվում է սրտանոթային բաժնի ռեանիմացիայում»,- ասաց նա: Մեր հարցին ի պատասխան՝ պաշտպանը հավելեց. «ճնշումը, շաքարն այնքան են բարձրացել, որ իրեն ադեկվատ չի զգում»։

Պաշտպանի խոսքով՝ Աբրահամյանն ունի սրտային անբավարարություն, նրա մոտ եղել է ինսուլտային վիճակ, շաքարի բարձրացում, ճնշումը հասել է 200-ի. «Բավականին ծանր վիճակում է. ես մտածում եմ՝ եթե նրան շարունակեն անազատության մեջ պահել, 76 տարեկան մարդը դժվար թե այդ պայմաններում կարողանա ապրել»։

Մանրամասները՝ այստեղ