«Ես թքած ունեմ ցանկացած պաշտոնի և մանդատի վրա». Կոնջորյան. «Factor»

«Ես թքած ունեմ ցանկացած պաշտոնի և մանդատի վրա». Կոնջորյան. «Factor»
«Ես թքած ունեմ ցանկացած պաշտոնի և մանդատի վրա». Կոնջորյան. «Factor»

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից դուրս գալու որոշումը երեկ չէր առաջացել, ոչ էլ երեկ չէ առաջին օրը:

Այդ մասին «Ա1+»-ի փոխանցմամբ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

Հիշեցնենք, որ վերջինս երեկ հայտարարել է, որ դուրս է գալիս Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից եւ միանում է Փաշինյանի թիմին:

Կոնջորյանն այսօր ասել է, թե «Ելք»-ի ստեղծման պահից հուշագրում կետ կար՝ հետագայում մեկ ամբողջական կուսակցություն դառնալու, որին ինքը կողմ է եղել։

Կոնջորյանը պնդել է, թե իր որոշումը չպետք է կապել հետագայում պաշտոն ստանալու հետ եւ այս պահին չի քննարկվում ՔՊ-ին անդամակցելու հարցը:

«Ես թքած ունեմ ցանկացած պաշտոնի և մանդատի վրա»,- ասել է նա: