Սումգայիթի ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վաշինգտոնում

Սումգայիթի ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վաշինգտոնում
Սումգայիթի ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վաշինգտոնում
Հեղինակ MediaLab

Փետրվարի 23-ին Վաշինգտոնի Հայ Առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում ԱՄՆ արևելյան ափի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորությամբ մատուցվեց պատարագ և տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցին:

Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ԼՂՀ ներկայացուցչության աշխատակիցներ, ինչպես նաև ամերիկահայ համայնքի հարյուրավոր անդամներ:

Սրբազան Հոր պատգամին հետևած միջոցառման ընթացքում ներկաներին ուղղված իր խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը բարձր գնահատեց հայ համայնքի, նրա տարբեր կառույցների համակարգված գործունեությունը հայությանը հուզող հարցերի բարձրաձայնման և առկա խնդիրների հաղթահարման գործում:

Նույն օրն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և ԼՂՀ ներկայացուցչության մասնակցությամբ Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակին նվիրված պատարագ մատուցվեց նաև Հայ Առաքելական Սուրբ Խաչ եկեղեցում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրությունը:

© Medialab.am