«Նաիրիտ»-ում հրավտանգ նյութերի նկատմամբ կապահովվի 24 ժամ հսկողություն

Կառավարությունն Արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացնի 285 մլն 953.6 հազար դրամ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:

Ըստ նախագծի հիմնավորման, միջոցներն ուղղվելու են «Նաիրիտ-գործարան» ՓԲԸ-ում հրավտանգ նյութերի նկատմամբ 24 ժամ հսկողություն իրականացման համար ծառայությունների գնման նպատակով: