ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ը ժամանակ է տրամադրել Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկություն տրամադրելու համար

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ը տրամադրել ժամանակ Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին, տեղեկացնում է Միջազգային իրավունքի հարցերով ՀՀ ներկայացուցիչը:

Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին: