Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել շուրջ 770 մարդ

Ռուս խաղաղապահները շարունակում են Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ ուղեկցել տեղահանվածներին փոխադրող ավտոբուսների հերթական շարասյունը։ Նշվում է, որ ավտոբուսները Երևանից ուղևորվել են Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելով 569 մարդու: 

«Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները»,- ասվում է հաղորդագրությունում։

Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից մինչև օրս շուրջ 37 000 արցախցի վերադարձել է նախկին բնակության վայր:

Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը: