Ստյոպա Սաֆարյան. Ավանում վախի մթնոլորտ է ստեղծել Տարոն Մարգարյանը, բայց շահարկվում է Ռուբեն Հայրապետյանի անունը

Ստյոպա Սաֆարյան. Ավանում վախի մթնոլորտ է ստեղծել Տարոն Մարգարյանը, բայց շահարկվում է Ռուբեն Հայրապետյանի անունը
Ստյոպա Սաֆարյան. Ավանում վախի մթնոլորտ է ստեղծել Տարոն Մարգարյանը, բայց շահարկվում է Ռուբեն Հայրապետյանի անունը

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար, թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը վստահեցնում է, որ այդ ընտրատարածքում ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն ավելի շատ ձայն ունի, քան Տարոն Մարգարյանի աներձագը: «Առավել եւս, քան Ռոբերտ Սարգսյանը: Հավատացեք, ոչ պակաս հակակրանք էր ձեւավորվել այս թեկնածուի նկատմամբ, որի նկարներով քիչ էր մնում տներ մտնեին, տուալետներ մտնեին:

Մարդկանց նյարդերի վրա ազդում էր այդ անձի պարտադրանքը: Եթե նախկինում մտածում էի, որ Ավանում վախի մթնոլորտ ստեղծել է Ռուբեն Հայրապետյանը, ներեցեք հիմա այդպես չեմ մտածում: Վախի մթոնոլորտը ստեղծել է Տարոն Մարգարյանը, ուղղակի շահարկվում է Ռուբեն Հայրապետյանի անունը»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց պարոն Սաֆարյանը:

 

Նա նաեւ դժգոհեց, որ ընտրությունների մասին թիվ 1 ընտրատարածքի ընտրողներին չեն ծանուցել:

«Ի տարբերություն Ռուբեն Հայրապետյանի ընտրությունների, երբ այն ժամանակ գործում էր նրա եւ տվյալ թաղի վարչական ռեսուրսը, այս ընտրությունների ժամանակ մոբիլիզացվել է ամբողջ Երեւանի քաղաքապետարանը: Բոլոր թաղապետերը ցուցումներ են ստացել՝ ձայներ ապահովել թիվ 1 ընտրատարածքում: Ծախսերը եղել են չափազանց տպավորիչ: Յուրաքանչյուր շենքում ձայն բերողը՝ հոտ բերելու պատասխանատուն ստացել է 40.000 դրամ: Կարդալ ավելին