WITSA-ն հպարտ է, որ Կարենին է շնորհել իր բարձրագույն ու ամենահեղինակավոր մրցանակը. WITSA-ի նախագահ Իվոն Չուն ցավակցական ուղերձ է հղել

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսը (World Information Technology and Services Alliance-WITSA) ցավակցական ուղերձ է հղել ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ։

«Սիրելի՛ ընկերներ ու կոլեգաներ,

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) անունից անզոր եմ արտահայտելու այն խորին ցավը, որ զգացի մեր լավ ընկեր ու կոլեգա Կարեն Վարդանյանի մահվան լուրից։

Իմ անկեղծ ու խորին ցավակցությունն եմ հայտնում Կարենի ընտանիքին, սիրելիներին, ընկերներին ու կոլեգաներին։

Որպես Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) երկարամյա գործադիր տնօրեն՝ Կարենը համարվում էր «Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հայրը»։ Նրա նվիրումը սեփական երկրին, ՏՀՏ ոլորտին ու հատկապես երիտասարդներին ոգևորիչ էր, անջնջելի ու կհիշվի մեծ կարոտով։

WITSA-ն հպարտ է, որ 2019 թվականին հենց Կարենին է շնորհել իր բարձրագույն ու ամենահեղինակավոր՝ «WITSA’s Eminent Person’s Award» («Ականավոր անձանց մրցանակ»)  մրցանակը։ Այն շնորհվում է անհատների, ովքեր նշանակալի ներդրում ունեն մարդկության զարգացման գործում։ Նրա անունը կմնա պատմության մեջ մրցանակի այլ լուսավոր դափնեկիրների շարքում։

Կարենը մեծ մարդ էր ու հրաշալի, բարի անձնավորություն։ Նրա պակասը մեծապես զգացվելու է»։

July 10, 2020 Dear Friends and Colleagues,On behalf of the World Information Technology & Services Alliance (WITSA),…

Posted by 邱月香 粉絲團 on Friday, July 10, 2020