Ես մեղադրանքը չեմ ընդունում. Վլադիմիր Գասպարյան

Ես մեղադրանքը չեմ ընդունում. Վլադիմիր Գասպարյան
Ես մեղադրանքը չեմ ընդունում. Վլադիմիր Գասպարյան

Ես մեղադրանքը չեմ ընդունում: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ Վլադիմիր Գասպարյանը Պաշտպանության նախարարությունում ռազմական ոստիկանության վարչության պետի և փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ պաշտոնեական դիրք է չարաշահել:

Ըստ հաղորդագրության՝ Վլադիմիր Գասպարյանի՝ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրների թիկնապահները և վարորդը կառույցում պաշտոններ են զբաղեցրել, բայց աշխատանքի չեն ներկայացել: Պետությանը պատճառվել է խոշոր չափի վնաս՝ 21.691 մլն դրամ:

«Ես մեղադրանքը չեմ ընդունում, եկեք դրանով սահմանափակվենք»,- ըստ աղբյուրի ասել է Վլադիմիր Գասպարյանը՝ հրաժարվելով այս թեմայով այլ հարցերի պատասխանել: 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։