Անգելա Մերկելի կուսակցությունը պարտվել է Բունդեսթագի ընտրություններում

Գերմանիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հաղթել է երկրի գործող ղեկավար Անգելի Մերկելի կուսակցությանը՝ փոքր առավելությամբ: Ըստ նախնական պաշտոնական արդյունքների՝ այն ստացել է ձայների 25,7 տոկոսը:

Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ամենամոտ մրցակիցը՝ Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքը, ստացել է ընտրողների 24,1 տոկոսի աջակցությունը:

«Միություն 90»/Կանաչները ստացել են ձայների 14,8 տոկոսը, Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 11,5 տոկոսը, իսկ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ 10,3 տոկոսը:

Ձախերի օգտին քվեարկել է ընտրողների 4,9 տոկոսը, ուստի այն չի հաղթահարել հինգ տոկոսի շեմը: Այնուամենայնիվ, այս քաղաքական ուժը կկարողանա խմբակցություն կազմել խորհրդարանում, քանի որ նրա երեք ներկայացուցիչներ անմիջական մանդատներ են ստացել Բեռլինում և Լայպցիգում:

Աղբյուր՝ Factor.am