Նկատողություններ եւ դահլիճից վտարում՝ ՀԱԿ ակտիվիստների դատավարությանը

Նկատողություններ եւ դահլիճից վտարում՝ ՀԱԿ ակտիվիստների դատավարությանը
Նկատողություններ եւ դահլիճից վտարում՝ ՀԱԿ ակտիվիստների դատավարությանը

«Ի՞նչը դրդեց, որ դուք պոկեք ոստիկանի ուսադիրները»,- Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ՀԱԿ ակտիվիստների դատավարության ժամանակ, այս հարցը ակտիվիստ Արտակ Կարապետյանին տվեց մեղադրող կողմը: Հարցը լսելուն պես դահլիճում ծիծաղեցին, ինչը բարկացրեց դատավոր Գագիկ Պողոսյանին, որը հորդորեց՝ եթե դահլիճում հավաքվածներիդ թվում է, թե կինոթատրոն եք եկել, ծիծաղում եք, ես կարող եմ բոլորիդ դուրս անել: Ըստ ակտիվիստների, մեղադրող կողմը անիմաստ հարց է տալիս, քանի որ Արտակը կոնկրետ ուսադիրի հետ բացարձակ կապ չունի:
Դատավորն ավելի ուշ դահլիճից դուրս հրավիրեց մի կնոջ՝ ասելով, որ խանգարում է դատական նիստը: Կինը շնորհակալություն հայտնեց. «Այս մառազմը չեմ լսի, ավելի լավ» ու դուրս եկավ:Կարդալ ավելին