Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը չընտրվեց: Անվանական քվեարկությունը հետևյալ պատկերն ուներ՝ 75 ձեռնպահ, 1 կողմ, 3 դեմ:
«Իմ քայլը» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց, իսկ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չէին մասնակցում նիստին։