«Ձախողում, խայտառակություն և շատ վատ իրողություն». Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսպես գնահատեց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի գործունեությունը։Այս մասին հայտնում է ՍիվիլՆեթ-ը:
ANIF-ում միլիարդավոր դրամների հասնող չարաշարումների և փոշիացումների մասին հրապարակումները սկսվել են դեռ 2021-ին։ ՍիվիլՆեթի լրագրողը վարչապետին հիշեցրեց, որ Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքների հրապարակումը տեղի է ունեցել միայն 2023-ի վերջին և հարցրեց, թե ինչու մինչև այժմ չկա որևէ մեղադրյալ, ինչու է քննությունը շարունակվում ընդամենը մեկ քննիչի ներգրավվածությամբ և ինչ գնահատական ունի ինքը ANIF-ում հնարավոր չարաշահումների բացահայտման ընթացքի մասին։
«Ում է պետք դատել կամ պետք չէ դատել, իմ կարծիքը դե յուրե իրավական ուժ չունի։ Պետք է համապատասխան ընթացակարգերով առաջ գնալ։ Ես սա համարում եմ վստահության անթույլատրելի չարաշահում։ Խայտառակություն, ինչ բառ ուզում եք օգտագործել, ես համաձայն կլինեմ»,- ասաց վարչապետը։
ՍիվիլՆեթի ճշտող հարցին, թե կարող է արդյոք այս ամենը քաղաքական հետևանքներ ունենալ, Փաշինյանը պատասխանեց. «Նախ պետք է պարզենք՝ ինչ է եղել։ Հաշվապահությունը պետք է հստակեցվի։ Իրավապահները պետք է դրանով զբաղվեն։ Քաղաքական գնահատականը՝ ձախողում և խայտառակություն»։



















