Վարդենիս համայնքում կորոնավիրուսի համավարակի նոր օջախ է բռնկվել․ Պատճառը թաղման արարողությունն է եղել

Վարդենիս համայնքում կորոնավիրուսի համավարակի նոր օջախ է բռնկվել։ Այդ մասին տեղեկացնում են Վարդենիսի համայնքապետարանից: Համավարակի նոր բռնկման պատճառը հիմնականում հանգուցյալների տանը մեծաթիվ բազմության առկայությունն է եղել:

«Հարգելի համաքաղաքացիներ, խնդրում և պահանջում ենք պահպանել հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները, մի թուլացրեք զգոնությունը, քանի որ Վարդենիս համայնքում կորոնավիրուսի COVID19 համավարակի նոր օջախ է բռնկվել: Համավարակի նոր բռնկման պատճառը հիմնականում հանգուցյալների տանը մեծաթիվ բազմության առկայությունն է:

Հարգելի համաքաղաքացիներ խնդրում ենք հետևել պարետատան և առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներին, խուսափել մարդկային կուտակումներից, բազմամարդ հավաքներից, կրել անհատական պաշտպանիչ միջոցներ»,- ասվում է համայնքապետարանի տարածած հաղորդագրությունում: