Հատուկ հսկողություն պահանջող ուղղություններին ավելացվելու են նաև Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան. Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մինչ օրս կատարվել է 203 հետազոտություն կորոնավիրուսի հայտնաբերման համար, որից դրական ինչպես գիտեք, եղել է միայն մեկը։

Հետազոտություններ իրականացվել են բոլոր անձանց, ովքեր ունեցել են համակցված բժշկական և համաճարակաբանական ցուցումներ։

Հատուկ հսկողություն պահանջող ուղղություններին (Չինաստան, Իրան, Իտալիա, Հարավային Կորեա, Ճապոնիա) ավելացվելու են նաև Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան»:

Մինչ օրս կատարվել է 203 հետազոտություն կորոնավիրուսի հայտնաբերման համար, որից դրական ինչպես գիտեք, եղել է միայն…

Gepostet von Arsen Torosyan am Samstag, 7. März 2020