Զարեհ Սինանյանն ընդունել է Բեյրութի «Հովարդ Կարագյոզյան» բարեգործական հիմնադրամի տնօրենին

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր ընդունել է Բեյրութի «Հովարդ Կարագյոզյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Սերոբ Օհանյանին:

Հանձնակատարը բարձր է գնահատել հիմնադրամի և կենտրոնի աշխատանքը Լիբանանի համար ծանր այս ժամանակահատվածում, երբ 250 աշխատակիցներն օրական կտրվածքով բուժօգնություն են տրամադրվում շուրջ 600 լիբանանցիների: 

Սերոբ Օհանյանը ներկայացրել է կենտրոնի գործունեությունը և լիբանանահայ համայնքի ներկայիս իրավիճակը: Ընդգծվել է, որ Լիբանանից տեղափոխվող հայերի մեծ մասը նախընտրում է հնարավորության դեպքում բնակություն հաստատել Հայաստանում: