215 մլն. դրամով բարեկարգվում է Ջերմուկի զբոսայգին

Ջերմուկի քաղաքային զբոսայգին ժամանակակից, հարմարավետ և բարեկարգ տեսք կունենա.

215 մլն. դրամով իրականացվում են  Ջերմուկի Քաղաքային զբոսայգու բարեկարգման, հեծանվային ուղու  և սանհանգույցի կառուցման աշխատանքները:
 
12 հեկտար  մակերեսում նախատեսված է մուտքերի եւ անցուղիների սալիկապատում ու ավազապատում, նոր նստարանների ու աղբամանների տեղադրում, հասարակական զուգարանի կառուցում:

Աշխատանքներն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝  ՀՀ կառավարության միջոցներով:

Այս մասին հայտնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։