Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին. Factor.am

Նիկոլ Փաշինյանը չի իմացել, որ իր նկարահանած և հրապարակած տեսանյութում հնչող երգն ադրբեջաներեն է։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան նշեց ՀՀ վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։

«Վարչապետի հրապարակման մեջ լսվող երաժշտությունը հնչում է շատրվաններից և շատրվանների երաժշտությունն է։ Տեսանյութը նկարահանվել է առավոտյան 05:30-ին և դրանով էլ գրավել է վարչապետի ուշադրությունը, որ այդ ժամին շատրվանները աշխատում են և երաժշտական ուղեկցությամբ»,- Factor TV-ին փոխանցեց խոսնակը։

Հարցին՝ արդյո՞ք վարչապետը տեղյակ է եղել, որ հնչող երգն ադրբեջաներեն է, Մելանյա Հարությունյանը բացասական պատասխան տվեց։