Bank of Georgia–ն ձեռք կբերի «Ամերիաբանկ»–ը. ԿԲ–ն նախնական համաձայնություն է տվել

ՀՀ Կենտրոնական բանկի որոշում է կայացրել նախնական համաձայնություն տալ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ կանոնադրական հիմնադրամում «Բենք օֆ Ջորջիա Գրուփ ՓիԷլՍի»-ի և «ՋիԷսՍի Բենք օֆ Ջորջիա»-ի կողմից նշանակալից մասնակցության ձեռքբերմանը:Ինչպես հայտնում են ԿԲ–ից՝ որոշումը կայացվել է խորհրդի մարտի 29-ի նիստում: