Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ․ Փաշինյանը՝ Ֆրանսիայի Սենատի որոշումից հետո

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Սենատի որոշումից հետո իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում նշել է հետևյալը․

«Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է։ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ»։

Տեղեկացնենք, որ Ֆրանսիայի Հանրապետության Սենատում այսօր շուրջ երկու ժամ տևած քննարկման արդյունքում քվեարկությամբ ընդունվել էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը: