Հանրապետությունում օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ից կբարձրանա 5-8 աստիճանով

Երևանում փետրվարի 26-ի ցերեկը, 27-29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

26-02-yerevan.jpg (107 KB)

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ից աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։

Armenia 2024-02-26.jpg (190 KB)

Մարզերում փետրվարի 26-ի ցերեկը, փետրվարի 27-ի գիշերը Լոռու և Տավուշի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն և մառախուղ:  Փետրվարի 27-ի ցերեկը, 28-29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ: