Հայաստանը 2027 թվականին կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական խորհուրդը միաձայն հաստատել է Հայաստանի թեկնածությունը 2027թ. ՀՀ-ում հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը:

«Մեծ պատիվ է Հայաստանի համար ընտրվել՝ որպես այս հեղինակավոր սպորտային ու մշակութային միջոցառումը հյուրընկալող երկիր»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում:

Սպասվում է, որ խաղերին մասնակցելու համար Հայաստանի մայրաքաղաք կժամանի ավելի քան 50 պատվիրակություն, շուրջ 4000 մասնակից:
2023 թվականի դեկտեմբերի 14-ին Արայիկ Հարությունյանը Փարիզում հանդիպել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Կարոլին Սենթ Իլերի հետ և քննարկել Ֆրանկոֆոնիայի խաղերը 2027թ․ հյուրընկալելու նպատակով Հայաստանի ներկայացրած հայտը: Դեկտեմբերի 15–ին Վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում մասնակցել էր ՖԽՄԿ կողմնորոշիչ խորհրդի նիստին, որի ընթացքում ևս քննարկվել էր Հայաստանի թեկնածության հայտը։